Աշխարհի խոշորագույն այսբերգներից մեկը մասնատվում է
Աշխարհի խոշորագույն այսբերգներից մեկը՝ A-68 սառցաբեկորը, որը 2017 թվականին պոկվել է Լարսեն շելֆային սառցադաշտից, շարունակում է մասնատվել: Այս մասին հայտնում է BBC-ն։
Վերջերս այսբերգի հիմնական զանգվածից պոկվել է 175 քառ. կմ մակերեսով սառցաբեկոր:
«Ես զարմանում եմ` ինչպես է նման փխրուն սառույցն այդքան երկար գտնվել բաց ծովում», - ասել է պրոֆեսոր Ադրիան Լակմանը:
Սուոնսիի համալսարանի գիտնականի խոսքով՝ նոր մասնատումը կարող է ազդարարել այս սառցե հսկայի ավարտի սկիզբը։