Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հուլիս / 2021 : 10-32

Որքանո՞վ են համընկնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի են ուժեղացել պրոթուրքական տրամադրությունները։ Եթե մինչ այդ Անկարայի եւ Բաքվի հարաբերություններում զարգացվում էր «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը, ապա հետպատերազմյան շրջանում փորձ է արվում ստուգել, թե ինչպիսի ընդունելություն կգտնի «մեկ ազգ, մեկ պետություն» ունենալու հեռանկարը։

Չնայած այդ ամենին, որքան էլ այսօր Ադրբեջանում հրապուրված են «մեծ եղբոր» օգնությամբ եւ հովանավորությամբ «հաղթանակը» ամրապնդելու եւ զարգացնելու հեռանկարով, այնուամենայնիվ, բռնապետերը հազիվ թե համաձայնեն կիսել իշխանությունը։ Նման տրամադրությունները, իհարկե, օգնում են կոնսոլիդացնել հասարակությունը եւ ձեւավորել գոյություն չունեցող ազգային ինքնություն, բայց նպատակը բնավ միաձուլումը չէ, առնվազն Ադրբեջանի այսօրվա իշխանության համար։

Մինչդեռ թուրքական կողմը բավականին հեռահար եւ արդյունավետ քաղաքականություն է իրականացնում պրոթուրքական տրամադրություններն առավել խորքային եւ անբեկանելի դարձնելու համար։ Ամեն փոփոխություն սկսվում է երիտասարդ սերնդին անհրաժեշտ գաղափարներով եւ արժեքներով դաստիարակելու ճանապարհով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։
Դիտվել է 6587անգամ
Վերջին լուրեր