08 / Հուլիս / 2021 : 16-38

Ալիևը Շուշիի հռչակագիրն անվանել է աշխարհաքաղաքական նոր իրողության «ամենամեծ հաղթանակը»

Ներկայումս Ադրբեջանը, արմատապես փոխելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունը Հարավային Կովկասում, «հետևում է ռազմավարական ուղղվածությանը, որն ուղղված է համագործակցությանը, խաղաղությանը և տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբով անվտանգության կայուն համակարգի ստեղծմանը»: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Եվրասիական տնտեսական 24-րդ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, գրում է minval.az կայքը:

Ալիևի խոսքերով`«Եղբայրական Թուրքիան այս գործընթացում մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին»:

«Պատերազմում մեր հաղթանակը ադրբեջանա-թուրքական եղբայրության և անսասան միասնականության ձեռքբերումն է: Իսկ նոր աշխարհաքաղաքական իրականության ամենամեծ հաղթանակը Շուշիի հռչակագիրն է: Այս պատմական փաստաթուղթը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական, բարեկամական, գործընկերային հարաբերությունները դաշնակցային կարգավիճակում: Անվտանգության և խաղաղության բարձր երաշխիք հանդիսացող այս փաստաթուղթը ռազմավարական նշանակություն ունի Եվրասիայի համար, ներառյալ Հարավային Կովկասը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Դիտվել է 11642անգամ
Վերջին լուրեր