08 / Հուլիս / 2021 : 18-22

Դեսպան Թրեյսին այս շաբաթ հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին

Այս շաբաթ դեսպան Թրեյսին հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները. տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Դեսպան Թրեյսին ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ գործակցությունը։ Դեսպանը նաև շեշտեց կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտվել է 4716անգամ
Վերջին լուրեր