Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հուլիս / 2021 : 09-16

Հայտնի են Հայիթիի նախագահի սպանության մանրամասները

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը 12 հրազենային եւ այլ վնասվածքներ է ստացել, իսկ նստավայրը ավերված է հայտնաբերվել: Սպանության մանրամասները հայտնում է Juno7 պորտալը:

53-ամյա առաջնորդին հայտնաբերել են 5,56 եւ 9 մմ տրամաչափի զինամթերքի տասնյակ վիրավորումներով: Գնդակները դիպել են նրա ձախ ականջին, աջ ձեռքին եւ ձախ ոտքին, մի քանի անգամ կրակել են որովայնի շրջանում, մեկ անգամ՝ ճակատին: Պարզվել է նաեւ, որ վնասել են նախագահի ձախ աչքը եւ կոտրել ձախ ոտքը:


Մարդասպանները վերցրել են որոշ ճամպրուկներ: Հաղորդվում է, որ շատ սենյակներում հայտնաբերվել են փամփուշտի հետքեր: Նախագահի թիկնապահները հարձակման արդյունքում չեն տուժել, իսկ կինը ծանր վիճակում հոսպիտալացվել է եւ բժշկական օգնություն է ստանում Ֆլորիդայում: Երեխաները նույնպես գտնվում են արտերկրում:

Մի խումբ անհայտ անձինք հուլիսի 7-ի գիշերը հարձակվել են Հայիթիի նախագահի նստավայրի վրա: Ներխուժողները մահացու հրազենային վիրավորում են հասցրել պետության ղեկավարին: Վիրավորվել է նաեւ Հայիթիի առաջին տիկին Մարտին Մոիզը: Երկրում հայտարարվել է ռազմական դրություն:

ԱՄՆ-ում Հայիթիի դեսպան Բոկչիտ Էդմոնդը նախագահի սպանության մեջ մեղադրել է օտարերկրյա վարձկաններին: Դիվանագետը հերքել է նաեւ այն վարկածը, որ ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության (DEA) աշխատակիցները ներգրավված են եղել Մոիզի մահվան մեջ, քանի որ մարդասպանները, ենթադրաբար, ներկայացել են որպես այդ վարչության աշխատակիցներ:
Դիտվել է 15949անգամ
Վերջին լուրեր