09 / Հուլիս / 2021 : 12-36

Կալիֆոռնիայում մոտ 1 միլիարդ դոլարի մարիխուանա է հայտնաբերվել. ներգրավված են նաեւ հայկական խմբավորումները

Կալիֆոռնիայի ոստիկանության դեպարտամենտն անցկացրել է ամենամեծ ռեյդը եւ մոտ 1.2 միլիարդ դոլարի մարիխուանա է հայտնաբերել, հայտնում է The Independent-ը:

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակը ավելի քան 33.000 ֆունտ մարիխուանայի առգրավման հաջող փորձ է կատարել: Առգրավման գործընթացը տեւել է 10 օր քաղաքից հյուսիս ընկած տարածքում: Օպերացիային մասնակցել է ավելի քան 400 մարդ տարբեր իրավապահ մարմիններից:

Ապրանքները պահելու փորձերի արդյունքում 131 մարդ է ձերբակալվել եւ իշխանությունների կողմից առգրավվել 33 480 ֆունտ կանեփ, ինչպես նաեւ աճեցման 30 վայր է քանդվել եւ հայտնաբերվել է 33 հրազեն:

Մամուլի ասուլիսին շերիֆ Ալեքս Վիլանուեւան նախազգուշացրել է ֆերմայի հետ կապված կազմակերպված հանցավորության մասին:

«Նրանցից շատերն անմիջականորեն կապված են թմրանյութերի վաճառքով զբաղվող մեքսիկական կազմակերպությունների, ինչպես նաեւ ասիական եւ հայկական կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ»,- հուլիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է շերիֆը:

Դիտվել է 18283անգամ
Վերջին լուրեր