09 / Հուլիս / 2021 : 18-42

Թալիբները հայտարարել են, որ վերահսկում են Աֆղանստանի 174 գավառ

«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է երկրի 174 գավառ: Այդ մասին հայտարարել է թալիբների՝ այժմ Մոսկվայում գտնվող պատվիրակության ղեկավար Շահաբուդին Դելավարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«174 գավառ արդեն անցել է իսլամական էմիրության կառավարմանը: Մենք ցանկանում ենք շեշտել, որ այդ անցումների պատճառը չի կարող սոսկ զենքի ուժը լինել: Դա վկայում է, որ ժողովուրդը համաձայն է և ողջունում է Աֆղանստանի Իսլամական էմիրությունը»,- ասել է նա:

«Աֆղանստանի տարածքի 85 տոկոսն անցել է իսլամական էմիրության կառավարմանը»,- հայտարարել է Դելավարը:

Նա միջազգային կազմակերպություններին կոչ է արել շարունակելու իրենց աշխատանքն այդ երկրի տարածքում: Դելավարը հայտնել է, որ Քաբուլն ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին դիմում է «Թալիբանին»՝ համագործակցության առաջարկություններով:՛

Նրա խոսքով՝ շարժումը չի ձգտում իշխանության բռնատիրման և կարծում է, որ հասարակության բոլոր ներկայացուցիչները պետք է ներկայացված լինեն աֆղանական պետությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Դիտվել է 6756անգամ
Վերջին լուրեր