10 / Հուլիս / 2021 : 16-38

Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են Էրդողանի շքեղ ամառային պալատի լուսանկարները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մարմարիսից հյուսիս գտնվող շքեղ ամառային պալատի լուսանկարները լրջորեն զայրացրել են տեղի բնակիչներին, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում, գրում է Аhval-ը։

Աճող աղքատության ֆոնին եւ գնաճի ռեկորդային պայմաններում երկու տարի առաջ կառուցված 74 մլն դոլար արժողությամբ պալատի լուսանկարները առաջ են բերել զայրույթի ալիք։


Լուսանկարների հրապարակումը համընկել է Էրդողանի տիկնոջ՝ Էմինեի ծաղրի ենթարկված մեկնաբանությունների հետ, որը մարդկանց առաջարկել էր կրճատել կերակրի բաժինը՝ խնայելու համար։ Ի պատասխան՝ ընդդիմախոսները մատնանշել էին թանկարժեք բրենդների նրա հակումը։

Մուղլայում, որտեղ կառուցվել էր նոր պալատը, ընդդիմության պատգամավոր Բուրաք Էրբայն ընդգծել է, որ թուրք ժողովուրդը «հոգնել» է երկրի ղեկավարության նման կեղծավորությունից։ «Խոսքն այստեղ ոչ միայն Անկարայում (պալատի), այլ նաեւ Վանում պալատի մասին է։ Խոսքն այդ բոլոր մասնավոր ինքնաթիռների մասին է։ Մարդիկ ամբողջ ուժով փորձում են մի կտոր հաց վաստակել, բայց եւ այս ամբողջ շքեղությունը եւ վատնողականությունն, իհարկե, զայրացնում է»,- ընդգծել է նա։
Դիտվել է 17483անգամ
Վերջին լուրեր