Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հուլիս / 2021 : 18-29

«Օրենքով գողը» կերել է իր անձնագիրը

Ուկրաինայի ոստիկանության աշխատակիցներին չի հաջողվել արտաքսել «օրենքով գող» Ավթանդիլ Կոբեշավիձեին՝ Ավտո Կոպալա մականունով, քանի որ նա կերել է իր անձնագիրը, հայտնում է Detective-Info- ը:

Հուլիսի 10-ին հեղինակությունը պետք է վտարվեր Վրաստան, այլ ոչ թե Ռուսաստան, որտեղ նա հետախուզվում էր 2019 թվականից:

Կոբեշավիձեն առաջինն էր նստել ինքնաթիռ, որը տեղական ժամանակով ժամը 07:30-ին պետք է թռներ Բորիսպիլից Բաթումի: Սակայն վայրէջքից անմիջապես հետո նա կերավ իր անձնագիրը: Մինչ իրավապահները որոշում էին, թե ինչ անել, մնացած ուղեւորներին թույլ չէին տալիս նստել ինքնաթիռ: Նրանց սպասասրահում պահել են 24 ժամ՝ չբացատրելով թռիչքի հետաձգման պատճառները: Մարդկանց չի տրամադրվել հյուրանոց, ջուր եւ սնունդ:



Ինչ վերաբերում է Ավտո Կոպալային, ապա կերած փաստաթղթի պատճառով նրա արտաքսումը ձախողվել է: Սահմանապահները չեն կարող առանց անձնագրի նրան վերադարձնել Ուկրաինա, ինչպես նաեւ՝ մեկ այլ չվերթով ուղարկել Վրաստան:

2021-ի հուլիսի 8-ին ուկրաինական դատարանը որոշում կայացրեց նրան տնային կալանքով ազատելու մասին, քանի որ գործի նյութերում ապացույցներ չէր գտել առ այն, որ Կոբեշավիձեն «օրենքով գողի» կարգավիճակ ունի: Ինչպես հայտնի էր դարձել, հեղինակությունը նախնական կալանքի կենտրոնից դուրս էր եկել հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից ուկրաինական հատուկ ծառայություններին տրված 300 հազար դոլար գումարի կաշառքի շնորհիվ:

Ռուսաստանում ՌԴ Քրեական օրենսգրքի 210.1 հոդվածի հատկանիշներով («Քրեական հիերարխիայում ամենաբարձր պաշտոնի գրավումը») հետախուզվող Ավտո Կոպալան ձերբակալվել էր Օդեսայում 2020 թվականի գարնանը:
Դիտվել է 17685անգամ
Վերջին լուրեր