Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հուլիս / 2021 : 11-33

Ադրբեջանում կանանց բռնաբարելու կոչ են արել

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել բլոգերի նկատմամբ, ով սոցիալական ցանցերում դիմել է կանանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչով:

Ինչպես Azeri Daily-ին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը, «այս անձի ինքնությունը եւ գտնվելու վայրը պարզվում են: Այս անձի նկատմամբ որոշում կկայացվի Քննության արդյունքների հիման վրա օրենքով սահմանված կարգով»:

Իրեն «Պանտուրալ» կոչող եւ սոցիալական ցանցերում ընթերցողների մեծ լսարան ունեցող բլոգերը կոչ է արել բռնություն գործադրել չափազանց բաց հագուստ կրող կանանց նկատմամբ: Տղամարդն ավելի հեռուն գնացել իր կոչերում եւ մեկնաբանություն է գրել սոցիալական ցանցերում քննարկումների ժամանակ. «Ես կոչ եմ անում, որտեղ բաց հանդերձանքով կին տեսնեք, այնտեղ էլ բռնաբարեք»:

Դրանից հետո բլոգերը, որն ունի 70 հազար հետեւորդ, «Պանտուրալը ներողություն է խնդրել» հեգնական վերնագրով տեսանյութ էր ձայնագրել, որում նա բացահայտ վիրավորում է նրանց, ով դեմ է արտահայտվում իր կարծիքին՝ նրանց մարմնավաճառներ կոչելով:

Նշենք, որ Թուրալ Սաֆարովը, նույն ինքը՝ «Պանտուրալը», կինոռեժիսոր է եւ «Կոմա» ֆիլմի հեղինակը:
Դիտվել է 12504անգամ
Վերջին լուրեր