13 / Հուլիս / 2021 : 11-39

Էրդողանը սադրանք է որակել հայկական եկեղեցու պատին պարեր բեմադրած տղամարդկանց արարքը (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սադրանք է որակել Ստամբուլում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարեր բեմադրած տղամարդկանց արարքը:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկուշաբթի երեկոյան մի խումբ երիտասարդներ պարեր են կազմակերպել այն փողոցում, որտեղ գտնվում է եկեղեցին: Երկու հոգի՝ հարբած վիճակում, բարձրացել ենեկեղեցու պատի վրա և պարել: Խաչի դիմաց պարող տղամարդկանց մասնակցությամբ տեսանյութը տեղադրվել է սոցիալական ցանցերում: Ստամբուլի վարչակազմը հայտարարել է միջադեպի մասնակիցներին կալանքի տակ պահելու մասին, և նրանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ տնային կալանքի տեսքով:

Տեսայութը՝ ստորև։
Դիտվել է 7329անգամ
Վերջին լուրեր