13 / Հուլիս / 2021 : 11-52

«Հայերը հարստացնում են մեր ավանդույթները». Ադամ Շիֆը ներկա է եղել Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ ՇիֆըԿալիֆորնիայում ներկա է գտնվել Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման և կառուցման մեկնարկի արարողությանը:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Ինձ համար պատիվ էր այցելել Գլենդեյլի սրտում տեղի ունեցած հիմնարկեքի արարողությանը, որով տրվեց Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման մեկնարկը:

Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի նշանակալի բաղադրիչն են, որոնք հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթները և համայնքները: Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է` հույսի շող դժվարություններին դիմակայելու գործում, համառության և նոր սկզբի դրսևորում: Եվ այս թանգարանը կապահովի, որ այդ պատմությունը փոխանցվի սերնդեսերունդ»:
Դիտվել է 3551անգամ
Վերջին լուրեր