13 / Հուլիս / 2021 : 15-24

​​«Թալիբան» շարժումը զգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերը, եթե դրանք մնան Աֆղանստանում

Արմատական ​​«Թալիբան» շարժումը նախազգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերը, եթե դրանք մնան Աֆղանստանում: Այս մասին ասվում է շարժման հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աֆղանական 1TV հեռուստաալիքը:

«Թուրքիայի ղեկավարության որոշումը [Աֆղանստանում զորամիավորման մի մասը պահելու մասին] անխոհեմ է, խախտում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հակասում է աֆղանցիների ազգային շահերին»,- ասվում է «Թալիբան»-ի հայտարարության մեջ: Շարժումը նշում է, որ «որեւէ օտարերկրյա զորքերի ցանկացած պատրվակով առկայությունն Աֆղանստանի տարածքում օկուպացիա է համարում եւ կպայքարի զավթիչների դեմ»:



Թալիբները կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջեւ»: «Եթե թուրք պաշտոնյաները չվերանայեն իրենց որոշումը,- ասվում է հայտարարության մեջ,- Թալիբանի կողմնակիցները դեմ հանդես կգան [Աֆղանստանում] թուրքական ուժերին»: Այդ դեպքում թալիբները մեղադրել են նրանց, ով «խառնվում է այլ մարդկանց գործերին եւ նման անհապաղ որոշումներ է կայացնում»:

Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորքերի՝ այնտեղից դուրս բերումից հետո իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ պահպանել ռազմական զորակազմն Աֆղանստանում:

Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանում օպերացիան դադարեցնելու իր որոշման մասին: Սպիտակ տունն ակնկալում է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը, որը սկսվել էր մայիսին, կավարտվի օգոստոսի վերջին: Ինչպես անցած շաբաթ հայտնել էր ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, ԱՄՆ-ն ավարտել է Աֆղանստանից դուրսբերման գործընթացի ավելի քան 90 տոկոսը:
Դիտվել է 11751անգամ
Վերջին լուրեր