13 / Հուլիս / 2021 : 17-01

Օդեսայի լողափերից մեկում մարդիկ մի քանի ժամ շարունակ հանգստացել են դիակի հարևանությամբ (լուսանկարներ)

Օդեսայի Արկադիա լողափում հանգստացողներն մի քանի ժամ շարունակ արևային լոգանք են ընդունել և լողացել դիակի հարևանությամբ, գրում է korrespondent.net-ը՝ հղում տալով տելեգրամյան 7 канал Одесса ալիքին։

Հայտնի է, որ փրկարարները առավոտյան 9-ին ջրից թոշակառուի մարմին են հանել, սակայն դին լողափից տարել են միայն կեսօրին, իսկ այդ ընթացքում դրա հարևանությամբ մարդիկ լողացել են և արևային լոգանք ընդունել։

Հայտնի է, որ մահացած տղամարդու մասին տեղեկություն է ստացվել առավոտյան և փրկարարները, լողափ ժամանելով, ջրից դուրս են բերել 1938 թվականին ծնված տղամարդու դին։
Դիտվել է 23302անգամ
Վերջին լուրեր