Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Ապրիլ / 2020 : 09-17

Չարագործությունը մոռանալը երաշխավորում է դրա կրկնությունը. Հունաստանի վարչապետը՝ Հայոց ցեղասպանության մասին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրն անվանել է այն «հավերժ դաս՝ ուղղված ատելությունը մերժելուն», հաղորդում է Kathimerini -ն:

«Մարդկության դեմ կատարված հանցագործությունը, որն արատավորել է 20-րդ դարի լուսաբացը, հավերժ դաս է ատելությունը, ռասիզմը եւ կույր բռնությունը մերժելու համար: Այդ պատճառով չարագործությունը մոռանալը երաշխավորում է դրա կրկնությունը»,-գրել է նա սոցցանցերում հրապարակված իր գրառման մեջ:

Դիտվել է 9087անգամ
Վերջին լուրեր