14 / Հուլիս / 2021 : 17-15

Ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմին. Ալիև

Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, ռազմական գործողությունների ժամանակաշրջանն անցյալում է, բայց մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի, հայտարարել է Իլհամ Ալիևը, գրում է minval.az-ը։

«Ես բազմիցս հայտարարել եմ, և հիմա ուզում եմ կրկնել: Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը գտել է իր լուծումը: Մենք հակամարտությունը կարգավորել ենք միակողմանի կարգով: Ինձ է լուրեր են հասնում, որ կրկին խոսվում է այն մասին, որ հարցը չի լուծվել, հակամարտությունը չի լուծվել: Սա շատ սխալ և ռիսկային ճանապարհ է », - ասաց Ալիևը պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողներ հաշմանդամների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ հանձնելու արարողության ժամանակ:

Ըստ նրա՝ «եթե հակամարտությունը չի լուծվում, ապա թող բացատրեն, թե ինչպես պետք է լուծվի»:

«Մենք հավատում ենք, որ այն լուծված է: Պատերազմն անցյալում է: Բայց չնայած դրան, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմին»,- նշել է Ալիևը:

Խոսելով տարածաշրջանի ապագայի մասին ՝ Ադրբեջանի ղեկավարը հավաստիացրել է, որ Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա իր նախնիների հողերը:

«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է. Բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը: Մեր հայրենի հողերը Զանգեզուր, Երևան և Սևանն են: Մենք, անշուշտ, կվերադառնանք», - ընդգծեց պետության ղեկավարը:
Դիտվել է 28034անգամ
Վերջին լուրեր