16 / Հուլիս / 2021 : 09-18

«Մենք դա արել ենք Ղարաբաղում»․ Էրդողանը մտադիր է շարունակել աջակցել Աֆղանստանին

Թուրքիան հակված է շարունակել աջակցություն ցույց տալ Աֆղանստանին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


«Նրանք, ովքեր իրավունքներն ու արդարությունը պահպանելու մեր կոչերը քաղաքական երկերեսանիություն են համարում, չէին կարող հասկանալ, որ մենք դարձել ենք ճնշվածների ձայնը, հույսն ու շնչառությունը: Մենք մեր ընկերներին և հարևաններին էլ մաղթում ենք այն, ինչը ինքներս մեզ համար կցանկանանք:

Մենք դա արել ենք Սիրիայում, արել ենք Լիբիայում և Ղարաբաղում:

Հուսամ՝ առաջիկայում կկարողանանք աջակցել Աֆղանստանում և այլ երկրներում գտնվող մեր եղբայրերին նույն արդարացի դիրքորոշմամբ: Հունիսի 15-ն այդ ձգտման խորհրդանիշն է»,- ասել է Էրդողանը:

Հունիսի 14-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է պահպանել իր զորախմբի ներկայությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումից հետո, եթե ամերիկյան կողմն իրենց ֆինանսական աջակցություն ցույց տա:
Դիտվել է 10130անգամ
Վերջին լուրեր