Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հուլիս / 2021 : 13-28

Ադրբեջանում վախեցել են «հայկական ուսապարկերից» (լուսանկար)

Ադրբեջանում իրարանցում է սկսվել վաճառքում հայտնված ուսապարկերի պատճառով. որոշ վախեցած գնորդների թվացել է, թե դրանք հայկական արտադրության են,- գրում է news.am-ը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախօրեին սոցցանցերում շրջանառվել էին Bravo սուպերմարկետների ցանցում վաճառքի հանված անսովոր ռազմական ուսապարկի լուսանկարները: Մեկնաբանություններում որոշ օգտատերեր նշել էին, որ ուսապարկը պատրաստված է նույն նյութից, որից կարվում է հայկական բանակի համազգեստը:

Բացի այդ, որոշ հատկապես ուշադիր մեկնաբանողներ պայուսակի ասեղնագործ էմբլեմի վրա տեսել էին Արարատ լեռը:


Իրավիճակը պարզելու համար haqqin.az-ի թղթակիցներն օրվա ընթացքում ապարդյուն փորձում էին կապ հաստատել Bravo-ի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Բացի այդ, լրագրողները նկատել են, որ այդ ուսապարկերն օպերատիվ կերպով հանվել են վաճառքից: Bravo սուպերմարկետների ցանցը հատուկ հայտարարություն է տարածել, որում հաստատում է, որ այդ ուսապարկերը հանվել են վաճառքից: «Մենք կցանկանայինք պարզություն մտցնել Mountain Sport ուսապարկերի հետ կապված իրավիճակում, որոնք վաճառվում էին մեր ցանցում: Այդ ուսապարկերն արտադրվում են Չինաստանում եւ տեղական մատակարարի միջոցով են բերվել մեր շուկաներ: Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ մենք դրանք հանել ենք վաճառքից եւ վերադարձրել մատակարարին: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ադրբեջանն այսպես է պատրաստվում հաղորդակցությունների բացմանը տարածաշրջանում:
Դիտվել է 16917անգամ
Վերջին լուրեր