16 / Հուլիս / 2021 : 14-06

Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 16-ին հրամանագրիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն)»: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Մեկ այլ հրամանագրով էլ Վարուժան Ներսեսյանը հետ կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Դիտվել է 4405անգամ
Վերջին լուրեր