17 / Հուլիս / 2021 : 16-36

Սեխի օգտակար և բուժիչ հատկությունները

Առաջին հերթին, իհարկե, սեխը գնահատում են նրա համային և աննախադեպ դիետիկ առանձնահատկությունների համար: Դժվար է գտնել ավելի լավ աղանդեր, քան բուրումնալից և փափուկ սեխը: Պտղի փափուկ և սպունգանման մաստ պարունակում է հեշտ մարսվող շաքար, օսլա, սպիտակուցներ, վիտամիններ, օրգանիկ թթուներ և բազմապիսի հանքային աղեր: Դրա մեջ հատկապես գերակշռում է երկաթի և կալիումի աղը, ինչի կապակցությամբ սեխն օգտագործում են սակավարյունության և սրտանոթային հիվանդությունների բուժման ժամանակ, երիկամների և լյարդի հիվանդությունների, ինչպես նաև պոդագրայի և ռևմատիզմի ժամանակ: Սեխը հարուստ է կրեմնիումով:

Ինչպես կարծում են գիտնականները, մարդու կյանքը, նրա առողջությունը և ֆիզիոլոգիական գործընթացների կարգավորումը խիստ կապված են կրեմնիումի հետ: Այն ազդում է կոշտ հյուսվածքների, ինչպես նաև մաշկի և մազերի վիճակի վրա: Կրեմնիումը շատ լավ է ազդում գլխուղեղի կեղևի վրա, այն անհրաժեշտ է նյարդերին, աղիների պատերին, մարսողական տրակտին և ներքին օրգանների ամբողջ համակարգին: Սեխը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին С:

Այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքային միկրոֆլորայի վրա, նպաստում է օրգանիզմից խոլեստերինի դուրսբերմանը, լավացնում է մարսողական գործընթացը: Սեխն ունի հրաշալի փափկեցնող հատկություն:


Արևելքում ասում են` «Սեխը մազերը դարձնում է փայլուն, աչքերը` երիտասարդ, շրթունքները` թարմ, ցանկություններն` ուժեղ, հնարավորությունները` կատարելի, տղամարդկանց` ցանկալի, իսկ կանանց` հրաշալի»:

Սեխի չիրը համարվում է հրաշալի աղանդեր: Որպես կանոն` սեխն ուտում են թարմ վիճակում, ինչպես նրան ստեղծել է բնությունը: Սակայն, բացի այդ, դրանից պատրաստում են մեղր, ջեմ, հյութեր, չիր և այլն:

Սեխը հարուստ է շաքարներով (13%), վիտամին С-ով, վիտամին РР-ով, կարոտինով, ֆոլիևաթթվով և երկաթով: Շնորհիվ բուժիչ հատկությունների` սեխն օգտակար է լուծի, աթերոսկլերոզի, թութքի, արյան, երիկամների և սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ:

Սեխի օգտակար և բուժիչ հատկությունները լայնորեն կիրառվում են նյարդային համակարգի ամրապնդման համար: Եթե տխուր եք, ապա փորձեք մի քանի կտոր սեխ և տրամադրությունը կբարձրանա: Դրանում կան շատ ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են արյունաստեղծման համար, ինչն օգնում է վիրահատությունից հետո վերականգնվել: Ունի միզամուղ հատկություն: Սակայն սեխի մեջ կա շատ շաքար և չի կարելի այն չարաշահել:
Դիտվել է 27924անգամ
Վերջին լուրեր