Հայերիս բողոքի ձայնը՝ երկնքից.
#ArmenianGenocide1915 #NeverForget
Չնայած աշխարհում հաստատված արտակարգ դրությանը՝ հայերն իրենց բողոքի ձայնը հերթական անգամ բարձրացնելու և անմեղ նահատակների հիշատակը հարգելու այլ ելքեր գտան: Նման մի յուրահատուկ մտահղացում իրականացվեց նաև ԱՄՆ-ում: #ArmenianGenocide1915 #NeverForget հեշթեգով պահանջատիրական պաստառը ծածանվեց թուրքական հյուպատոսության անմիջապես վերևում:
Դեռևս 2001 թվականին «Little Armenia»-ում մեկնարկել էր հայոց ցեղասպանության ճանաչման քայլարշավը: 19 տարի անընդմեջ աշխարհի ամենամեծ գաղթօջախի հայերը փակել են Հոլիվուդի ամենամարդաշատ հատվածը՝ պահանջելով հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը: Քանի որ այս տարի համաճարակի արդյունքում չեղարկվել են բոլոր միջոցառումները՝ ցույցերը փոխարինվեց օդային ճանապարհով հայոց ցեղասպանության փաստը չմոռանալու հորդորով: Ամենահայաշատ Գլենդել քաղաքից ցույցի նույն ճանապարհով ցեղասպանության ճանաչման պաստառը ուղևորվել է Թուրքիայի Հյուպատոսություն: Այս նախաձեռնությունը հովանավորել է բարերար Կարեն Վարդանյանը:
«Իմ նախնիների հանդեպ հոգուս պարտքն էր Կալիֆորնիայի հայ համայնքի համար այս բողոքը նախաձեռնելը: Հուսամ գալիք տարի բոլորս միասին ու ավելի զորեղացած կհարգենք մեր նահատակ սրբերի հիշատակը»,- նշել էր բարերարն իր ֆեյսբուքյան էջում:
Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: