Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հուլիս / 2021 : 11-03

Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի զինծառայող է վիրավորում ստացել

Հայաստանի հետ պետական ​​սահմանի Նախիջեւանյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող է վիրավորվել: Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ավագ լեյտենանտ Ռամալ Բադալլին վիրավորվել է ոտքից:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին և հուլիսի 20-ի գիշերը Երասխում ինտեսնիվ կրակոցներ են եղել։

Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

Իրադրությունը ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ:
Դիտվել է 9808անգամ
Վերջին լուրեր