20 / Հուլիս / 2021 : 17-00

Գևորգ Չաուշի մեծ սերը՝ Հեղինեն (Եղսո)

_Գևորգ, եկել եմ ասելու, որ Եղսոյի վիճակը ծանր է։ Նա լքել է ամուսնուն և փախել վանք։ Վանահայրը նրան գանակոծեց և պահանջեց վերադառնալ ամուսնու մոտ։ Սակայն ոչ ծեծը և ոչ էլ խրատը չօգնեցին։ Վանահոր կարգադրությամբ Եղսոյին գցեցին խոհանոց աշխատող կանանց մեջ և օր չի լինում, որ նա ծեծի և վիրավորանքի չենթարկվի։

Մութն ընկնելուն պես Գևորգը շարժվեց վանք, անցավ պարսպի վրայով և ուղիղ գնաց վանահոր խուցը։ Արթնացրեց և սպառնաց.

_Եթե Եղսոյին բան պատահի, եթե նրան ծեծեք կամ վիրավորեք, ձեր միաբանությունը քարուքանդ կանեմ։



_Գևորգ,դու մեր ղեկավարն ես, և քո ասածները միշտ մեզ համար օրենք են եղել։ Այս հարցում մեր ասածը քեզ համար պետք է օրենք լինի։ Խոսքը հայդուկային կանոնների խախտման մասին է։ Դու ինքդ դրանք խախտելու իրավունք չունես, իսկ մենք բոլորս միասին կարող ենք։ Հայդուկը ամուսնանալու իրավունք չունի, բայց դու սովորական հայդուկ չես, այլ մեր շարժման սիրտն ու արյունը։ Եվ մենք գտնում ենք, որ դու պետք է ամուսնանաս Եղսոյի հետ։

Եվ երբ արևը մայր մտավ, բոլորը հավաքվեցին գետնին բացած սեղանի շուրջ։Նրանք մոմեր վառեցին։ Գլուխները հակած, դեմ դիմաց կանգնած էին Գևորգն ու Եղսոն։ Ապա Գալեն առաջ եկավ, ձեռքին մի ատրճանակ։

-Եղսո քույրիկ, դու հայդուկի նշանած դարձար։ Սա էլ մեր հարսանեկան նվերը,կապիր մեջքիդ, թող փոխարինի պսակի մատանուն։

Գևորգը շրջվեց դեպի Եղսոն,բոլորի ներկայությամբ ասաց.

- Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակն ամենաթանկ նվերն է։ Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում։Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփիր, որտեղ էլ լինես։ Իսկ եթե ստեղծվի վիճակ,ե րբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել..․
Ինձ բահ տվեք

Մերի Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից
Դիտվել է 62622անգամ
Վերջին լուրեր