Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հուլիս / 2021 : 09-43

Թուրքիայի ուղերձները հստակ են

«Դեռեւս անցած տարի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը բարձրաձայնել էր թուրքական մամուլում հայտնված գաղտնի փաստաթղթի մասին, համաձայն որի՝ Թուրքիան ծրագիր է մշակել Հունաստանի եւ Հայաստանի վրա հարձակվելու համար:

Այսօր, ցավոք, Հայաստանի հետ կապված ծրագիրը մեծամասամբ կյանքի է կոչվել եւ կասկածներ չկան, որ Թուրքիան ի դեմս Էրդողանի լծված է իրականացնելու նաեւ Հունաստանի հետ կապված ծրագիրը։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեց Կիպրոսը երկու պետությունների մասնատելու նկրտումների մասին։

Անցած տարի հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհրդի որոշման արդյունքում Սբ Սոֆիան վերածվեց մզկիթի։ Դա արդեն ազդակ էր, որ Թուրքիան, շրջանցելով զուտ հորդորները, կոչերն ու քննադատությունները, գործում է իր նպատակներին եւ ծրագրերին համապատասխան։

Կիպրոսի օկուպացված տարածքներ այցելությունն էլ իր հերթին յուրօրինակ քննություն էր Եվրոպայի համար, թե որքանով է պատրաստ եւ կարող պաշտպանել ու տեր կանգնել իր դավանած սկզբունքներին, արժեքներին։ Եթե չես կարողանում պաշտպանել հոգեւորը՝ մնայունը, ապա մնացած ոլորտներում ստիպված ես լինում գնալ զիջումների»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։
Դիտվել է 9919անգամ
Վերջին լուրեր