21 / Հուլիս / 2021 : 10-05

Աշխարհի ամենահարուստ մարդը թռել է տիեզերք (տեսանյութ)

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն իր իսկ ընկերության կառուցած New Shepard տիեզերանավով ուղևորվել է տիեզերք: Նա իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել:

Նշենք, որ Բեզոսի հետ միասին տիեզերական տարածություն ուղևորությանը մասնակցել են նրա կրտսեր եղբայր Մարկը, 82-ամյա օդաչու Ուոլի Ֆանկը և 18-ամյա հոլանդացի Օլիվեր Դեյմենը:

Blue Origin ընկերությունը 15 անգամ փորձարկել է ենթաուղեծրային տիեզերանավը, որի ժամանակ անձնակազմի փոխարեն ցուցիչներով համալրված մանեկեն է տեղադրված եղել:

Տեսանյութը ստորև։
Դիտվել է 10509անգամ
Վերջին լուրեր