Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հուլիս / 2021 : 14-36

Սմբուկի օգտակար և բուժիչ հատկությունները

իսներին ամենից շատ օգտագործվող բանջարեղեններից մեկը սմբուկն է, որը հայտնի է նաև առողջարար և օգտակար հատկություններով, որոնք էլ ներկայացրել է beextrahealthynow.com-ը:

1. Հզոր հակաօքսիդանտ հատկություններ


Սմբուկը պարունակում է սննդարար նյութեր, որոնք էլ ապահովում են բանջարեղենի մուգ մանուշակագույն գույնը: Սմբուկը կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների և սրտի կաթվածի վտանգը: Այն կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը:


2. Քաղցկեղի կանխում


Գիտնականներն ապացուցել են, որ սմբուկը հիանալի հակաքաղցկեղային ազդեցություն է ունենում: Այն նվազեցնում է արյան հոսքը դեպի քաղցկեղային բջիջներ` բարդացնելով դրանց տարածումը:


3. Պաշտպանում է ուղեղը


Լաբորատոր հետազոտությունների օգնությամբ գիտնականները պարզել են, որ սմբուկը կարող է պաշտպանել ուղեղի բջիջները ազատ ռադիկալներից եկող վնասից: Ազատ ռադիկալները կարող են մեծացնել քաղցկեղածին բջիջների զարգանալու և հիշողության քայքայման վտանգը:



4. Օգնում է նիհարելուն


Սմբուկը շատ քիչ քանակությամբ կալորիա է պարունակում և հիանալի է նիհարելու համար: Այն մանրաթելերի հիանալի աղբյուր է: Այն նաև մեծ քանակությամբ ջուր է պարունակում և ապահովում է օրգանիզմն անհրաժեշտ ջրի քանակությամբ:


5. Պարունակում է քիչ ածխաջրեր և ճարպեր


Այն քիչ քանակությամբ ածխաջրեր և ճարպեր է պարունակում, բայց ոչ ձեթի, պանրի կամ ձվի հետ խառնելիս:


6. Նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և իջեցնում արյան ճնշումը


Գիտնականները պարզել են, որ սմբուկի հյութը զգալիորեն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Այն նաև հանգստացնում է զարկերակները և այդպիսով նվազեցնում արյան ճնշումը:


7. Այն երկաթի հիանալի աղբյուր է


Երկաթը կարևոր է օրգանիզմի աշխատանքի համար, սակայն չափից ավելի երկաթը կարող է բերել խոլեստերինի մակարդակի ավելացմանը և հոդերի վնասմանը: Սմբուկը կապահովի անհրաժեշտ երկաթի քանակությունն` առանց վնասելու օրգանիզմին:
Դիտվել է 3897անգամ
Վերջին լուրեր