21 / Հունիս / 2021 : 17-42

Պատրաստելու ենք շատ համեղ, ամառային սիրված ուտեստ․ աղացած մսով լցոնած սմբուկ

Պատրաստելու ենք շատ համեղ, ամառային սիրված ուտեստ՝ աղացած մսով լցոնած սմբուկ։

Բաղադրիչներ՝
• սմբուկ 1 կգ
• աղացած միս 400 գ
• սոխ 5 հատ
• լոլիկ 4 հատ
• սխտոր
• աղ
• սև պղպեղ
• պանիր 200 գ



Պատրաստման եղանակը՝

Սմբուկը երկարությամբ կիսել, զգույշ հեռացնել մեջտեղից փափուկ մասը, կտրատել խորանարդիկների։ Լոլիկը մանր կտրատել։ Սկզբում տապակել սմբուկի խորանարդիկները 5 րոպե, ապա ավելացնել լոլիկը, եփել մի քանի րոպե։ Ավելացնել աղը, պղպեղը, սխտորը։
Առանձին տապակել միսը սոխով, համեմել աղով և սև պղպեղով։ Խառնել սմբուկի հետ։
Սմբուկներով նավակները ջեռոցում եփել կես ժամ, ապա լցոնել, և կրկին եփել ջեռոցում 10 րոպե։ Վերջում վրան լցնել քերած պանիր, զարդարել կանաչ սոխով։
Դիտվել է 30012անգամ
Վերջին լուրեր