21 / Հուլիս / 2021 : 15-12

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում․ Պեսկով

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական ​​կապի մեջ է ինչպես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»,-լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Գիտեք, որ եռակողմ համաձայնագրերը ստորագրվել են նախագահ Պուտինի շատ աշխույժ մասնակցությամբ, և դրանք իրականացվում են նաև նախագահ Պուտինի շատ աշխույժ մասնակցությամբ»,- ասել է Պեսկովը։
Դիտվել է 4288անգամ
Վերջին լուրեր