21 / Հուլիս / 2021 : 19-34

Ադրբեջանը 2 նոր զորամաս է բացել Մարտակերտի շրջանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով շարունակվում են Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում զորքերի ծառայության կազմակերպմանն ու սոցիալ-կենցաղային պայմանների հետագա բարելավմանն ուղղված գործողությունները:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, մարտական հերթապահության իրականացման նպատակով Մարտակերտ շրջանում երկու նոր զորամաս է շահագործման հանձնվել, որոնք համալրված են ժամանակակից սարքավորումներով:

Նշվում է, որ ծառայողական տարածքները համալրված են օդորակիչներով, կահույքով, ժամանակակից սանհանգույցներով, խոհանոցային սարքավորումներով և գեներատորներով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը:
Դիտվել է 5693անգամ
Վերջին լուրեր