25 / Ապրիլ / 2020 : 14-44

Թրամփի կողմից  «Գրին քարտի»  ժամանակավոր դադարեցման մասին որոշումը հնարավոր է մշտական դառնա
 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականներից մեկը` Սթիվեն Միլերը, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի կողմից ներգաղթի ժամանակավոր արգելքի մասին ստորագրած հրամանը մշտական բնույթ կկրի մի շարք կատեգորիաների ներգաղթյալների համար, գրում է The Washington Post-ը:

Միլերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկում է օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության սահմանափակման միջոցները: Ըստ նրա`  նախագահի հրամանագիրը դիտարկվում է երկարաժամկետ կտրվածքով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել 60 օր ժամկետով ԱՄՆ ներգաղթի ժամանակավոր արգելքի մասին:

Հրամանագիրը վերաբերում է «գրին քարտերի» դիմումատուներին` կրկին աշխատանք գտնել փորձող ամերիկացիներին պաշտպանելու նպատակով, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով:

Արգելքը կվերանայվի 60-օրյա ժամկետից հետո:

 

Դիտվել է 24081անգամ
Վերջին լուրեր