Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հուլիս / 2021 : 17-44

Շիրակցի 13 գերիների շինծու գործով դատավարությունը շարունակվում է․ դատախազը պատիժ կպահանջի

Բաքվի Վերաքննիչ դատարանի վարչական շենքում հուլիսի 22-ին շարունակվել է շիրակցի 13 հայ գերիների հերթական խմբի շինծու գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են իբրև թե «ահաբեկչական հարձակումների» և այլ հանցագործությունների համար։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ նախատեսվում է, որ այսօր դատախազը պատիժ կպահանջի մեղադրյալների համար: Ներկայումս ընթանում է շինծու գործով դատավարության փաստաթղթերի ուսումնասիրությունը։

Հիշեցնենք, որ մեղադրյալի աթոռին են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին «ահաբեկչական գործողություններ» իրականացնել այնտեղ։
Դիտվել է 7574անգամ
Վերջին լուրեր