Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հուլիս / 2021 : 09-55

Անտոն Չեխովն ասել է… «Կեղտից չես կարող պահանջել, որ կեղտ չլինի»

Խնդիրը լավատեսության կամ վատատեսության մեջ չէ, այլ նրա, որ 100-ից ՝ 99-ը խելք չունեն:

Կան մարդիկ, որոնք միշտ խելացի և ճիշտ բառեր են օգտագործում, սակայն դու պարզ գիտակցում ես, որ նրանք հիմար են:

Համալսարանը զարգացնում է մարդու բոլոր ունակությունները, այդ թվում և հիմարությունը:

Ասում են, որ վաղ թե ուշ ճշմարտությունը կհաղթանակի: Շտապում եմ ձեզ հայտնել, որ սխալ են ասում:

Իրականում կյանքը շատ հասարակ երևույթ է, և մարդ շատ, շատ ջանք պետք է գործադրի, որ փչացնի այն:

Եթե մարդ չի ծխում և ալկոհոլ չի օգտագործում, հարց է ծագում՝ իսկ գուցե նա սրիկա՞ է:

Ինչ հիասքանչ օր է այսօր. չգիտեմ՝ գնամ թեյ խմեմ, թե ինքնասպան լինեմ:

Կեղտից չես կարող պահանջել, որ կեղտ չլինի:

Թույլ տվեք, որ մարդիկ հանգիստ խելագարվեն:

Ոչ ոք չի ցանկանում սիրել ներսիդ արտասովոր մարդուն:

Եթե ցանկանում ես շատ քիչ ժամանակ ունենալ, ոչինչ մի արա:


Տաղանդավոր մարդը չի կարող Ռուսաստանի նման երկրում մաքուր մնալ:

Մարդկանցից հեռանալը հավասարազոր է ինքնասպանություն գործելուն:

Լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Անցյալը միշտ գեղեցիկ է թվում, քանի որ մենք այլևս այնտեղ չենք:

Եթե վախենում եք միայնությունից, երբե՛ք, երբե՛ք մի ամուսնացեք:

Ասում են, որ փիլիսոփաները և իմաստուն մարդիկ իրենց էությամբ անտարբեր են: Սուտ է. անտարբերությունը քայքայում է հոգիս, այն ասես վաղաժամ մահ լինի:

Սիրո, հատկապես ամուսնության հարցում, ներշնչանքը մեծ դեր ունի:

Կանայք, որոնք զուրկ են տղամարդկանց ներկայությունից մարում են, իսկ կանանց ներկայությունից զուրկ տղամարդիկ՝ հիմարանում:

Ինչպիսի մեծ երջանկություն է սիրելը և սիրված լինելը:

Ընտանեկան կյանքում ամենակարևոր դետալը սերն է:

Կինը կարող է տղամարդու ընկերը լինել միայն հետևյալ հերթականությամբ. նախ նա ծանոթ է, հետո՝ սիրեկան և ամենավերջում՝ ընկեր:

Կյանքը մեկ ակնթարթ է: Դու չես կարող այն ապրել նախ սևագրում, իսկ հետո մաքրագրել այն:

Ոչինչ այնքան էժան և միևնույն ժամանակ անգին չէ, որքան նրբանկատությունը:

Մարդու մեջ և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և՛ մտքերը պետք է գեղեցիկ լինեն:

Պետք է կնոջն այնպես դաստիարակել, որ նա գիտակցի իր սխալները, այլապես նրան միշտ թվում է, որ իրավացի է:
Դիտվել է 18822անգամ
Վերջին լուրեր