Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հուլիս / 2021 : 12-26

Ադրբեջանում պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանությունների թիվն աճել է

Ադրբեջանում Ղարաբաղյան վերջին պատերազմի մասնակիցների շրջանում ավելացել է ինքնասպանությունների թիվը: Այս մասին գրում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիային, փոխանցում է Tert.am-ը։

«Ներկայում թուրք հոգեբանների մասնակցությամբ ինքնասպանությունների հետ կապված դասընթացներ են սկսվել»,-հայտարարել է ասոցիացիայի հոգեբանական-սոցիալական աջակցության մասնագետ Նարմին Օսմանլըն լրագրողների համար «ԶԼՄ-ների դերը հոգեկան առողջության գործում» թեմայով դասընթացի ժամանակ:

«Երբեմն ինքնասպանությունների թիվը կարող է աճել շրջապատի սխալ վերաբերմունքի պատճառով: Համակարգված աշխատանքը նման դեպքերում ամենակարևոր խնդիրն է»,- ասել է նա:

Օսմանլըն նշել է, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ մարզերի 19 հիվանդանոցներում հոգեբանական օգնություն է ցուցաբերվել վիրավորներին:

«Այս ընթացքում հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3316 վիրավորի: Ցավոք, պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանությունների թիվն աճել է: Հոգեբանի օգնությունը տրամադրվում է կամավոր հիմունքներով»,-ասել է Օսմանլըն:

Նա նշել է, որ մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել մահացածների ընտանիքների 353 անդամի և 686 զինծառայողի:
Դիտվել է 6552անգամ
Վերջին լուրեր