Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հուլիս / 2021 : 15-22

Ադրբեջանական դատարանը ևս 13 հայ ռազմագերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 13 հայ ռազմագերիների դատավարությունը: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6-ական տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերու։

Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արման Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանը, Մելս Կարապետի Ամբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

Հայ ռազմագերիները մեղադրվում են մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ` «ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելը, ապօրինի զինված խմբավորում կազմավորելը և այլն»:

Հուլիսի 22-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6-ական տարվա ազատազրկման էր դատապարտել ևս 13 հայ ռազմագերու:
Դիտվել է 5813անգամ
Վերջին լուրեր