Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2021 : 12-30

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Իրանը կոչ է անում շտապ վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին:

Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության և երկու երկրների միջև սահմանային վեճերի կարգավորման անհրաժեշտությունը:

Խաթիբզադեն նաև հայտնել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը` Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում:

Դիտվել է 6524անգամ
Վերջին լուրեր