24 / Հուլիս / 2021 : 13-32

Գեղարքունիքում վիրավորված զինվորներից մեկը (լուսանկար)

Yerevan.Today-ին հայտնի են Գեղարքունիքում թշնամու կրակահերթից վիրավորում ստացած զինծառայողներից մեկի տվյալները։ Թշնամու կրակոցների տակ սլացող շտապօգնության մեքենաներով Երևան են տեղափոխվել Վարդենիսից երկու պայմանագրային և Հրազդան քաղաքից մեկ ժամկետային զինծառայող։

Վիրավոր զինվորներից մեկն այս պահին Մուրացանի զինվորական հոսպիտալում վիրահատության է ենթարկվում։ Yerevan.Today-ը պարզել է վիրավորներից առայժմ մեկի անձնական տվյալները․ նա 1977 թ ծնված պայմանագրային զինծառայող, Վարդենիսի Ակունք գյուղի բնակիչ Նավոյան Լեռնիկն է։ Թշնամու փամփուշտը խոցել է Լեռնիկի ազդրը․ աղբյուրը հայտնում է՝ վնասվածքը ծանր չէ, և զինծառայողի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։

Կարդացեք նաև ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը․ իրավիճակը սահմանին․ ՊՆ
Դիտվել է 7404անգամ
Վերջին լուրեր