24 / Հուլիս / 2021 : 15-45

«Նա շատ լավ խոսք ուներ` ասում էր դուդուկը ինձ հայտնի դարձրեց, ոչ թե ես դուդուկին». Արա Գեւորգյանը՝ Ջիվան Գասպարյանի մասին

Նա շատ բարի էր, տրամադրություն էր բոլորի համար, նա իր 30 տարվա դուդուկը իր ստորագրությամն նվիրել է ինձ, և ես շատ հպարտությամբ դա կպահեմ: Այս մասին այսօր` հուլիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց երաժիշտ Արա Գեւորգյանը` խոսելով դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասին

«Ակնհայտ է բոլորի համար, որ Վարպետ Ջիվանը մեծ ավանդ ունեցավ դուդուկի տարածման և դրա պրոպագանդայի գործում: Հայտնի խոսք ուներ՝ ասում էր՝ դուդուկը ինձ հայտնի դարձրեց, ես՝ դուդուկին: Մեծ ցավ եմ ապրում, որովհետև այսօր մեր երկրից ևս մեկ գույն պակասեց: Նրա 90 ամյակին ասացի, եթե քո հոբելյանին 90 դուդուկ նվագեն, ինչպե՞ս կզգաս քեզ, ասաց՝ անհնար է, նման բան չի եղել: Բարեբախտաբար 112 դուդուկահար եկան և Օպերայի բեմահարթակի վրա վարպետի ծննդյան օրը ներկա գտնվեցին: Նա շատ բարի էր, տրամադրություն էր բոլորի համար, նա իր 30 տարվա դուդուկը իր ստորագրությամն նվիրել է ինձ, և ես շատ հպարտությամբ դա կպահեմ»,- ասաց նա:


Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Տեսանյութը ստորև։


Դիտվել է 6701անգամ
Վերջին լուրեր