24 / Հուլիս / 2021 : 17-04
«3 տեղից վիրավոր ու օգնության որևէ հույս չունեցող Կարենն ընկերոջ հետ ինքնասպան է եղել, որպեսզի գերի չընկնի...»
Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ, երբ Կարենի մայրը գրեց իր որդու զոհվելու հանգամանքները, ողջ մարմնովս սարսուռ անցավ։ Այսօր Կարենի մասին նյութերին ծանոթացա։ Կարդացեք ու փորձեք չխելագարվել։
Կարենը սյունեցի էր, Ագարակում էր ծնվել։ 2019-ին զորակոչվել էր բանակ, ծառայում էր Ստեփանակերտում։ Պատերազմի առաջին օրերից մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի, Քարինտակի մարտերին, իսկ վերջում տեղափոխվել է Շուշի։ Ու հենց Շուշիում է, որ սկսվել է սարսափելին։
Նոյեմբերի 7-ին, այդպես էլ չլքելով իրենց վստահված, բայց պատսպարվելու ոչ մի հնարավորություն չունեցող դիրքը, Կարենն ընկերների հետ հայտնվում է շրջափակման մեջ: Նրա դասակի հրամանատաը թողնում փախնում է։ Խմբից միայն 2-ին է հաջողվում ողջ մնալ... 3 տեղից վիրավոր ու օգնության որևէ հույս չունեցող Կարենն ընկերոջ հետ ինքնասպան է լինում, որպեսզի գերի չընկնի....
Այսօր, պատերազմից 3 ամիս անց, տարբեր տրամաչափի պագոնավորներ, գերագույն գլխավոր անմեղսունակներ հոխորտում են, որ զորքը փախավ, չկռվեց, դրա համար պարտվեցինք։ Հոխորտացողների մեջ չի բացառվում, որ նաև Կարենի հրամանատարը լինի, որովհետև վերջինս մինչ օրս ազատության մեջ է։
Լավ լսեք, վախկոտ դավաճաններ՝ զորքը, զինվորը չի պարտվել։ Նրանք մինչև վերջ մնացել են իրեն վստահված դիրքում, ինքնասպան են եղել, բայց գերի չեն ընկել, որովհետև զգում էին, որ եթե իրենց նման կերպ անտերության եք մատնել, ուրեմն դժվար էլ կարողանաք գերությունից հետ բերել։ Ու փաստորեն տղերքը ճիշտ էին։
Կարենն ընդամենը 20 տարեկան էր»:
Գրառմանը կից հրապարակել մի լուսանկար և գրել. «Կարենից մնացած հուշերը»:
Կարդացեք նաև՝ 3 ամսվա զինծառայող Արամը այ սենց ժպիտով անցավ էս դժոխքի միջով, այ սենց ժպիտով պաշտպանեց Շուշին ու նրա պաշտպանության համար էլ զոհվեց
Դիտվել է
65909անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...