24 / Հուլիս / 2021 : 19-40

Գոհար Ավետիսյանն իրականացրել է ավագ եղբոր երազանքը (լուսանկարներ)

Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն իրականացրել է ավագ եղբոր երազանքը՝ նրան նվիրելով Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա: Inatagram-ում արված իր հրապարակման մեջ Գոհարը խոստովանել է, որ տարիներ առաջ երազել է հարազատներին նման անակնկալներով ուրախացնելու մասին, ու հորդորել հետեւորդներին երբեք չդավաճանել սեփական երազանքներին:

«Մանկությանս տարիներին, երբ տարբեր տեսանյութեր էի դիտում, որոնցում որդին ավտոմեքենա էր նվիրում հորը, ես ինքս ինձ ասում էի, որ մի օր ես էլ կարող եմ այդպես անել: Դա ինձ մոտ ստացվեց, բայց այն, որ ինձ կհաջողվեր երջանկություն պարգեւել իմ բոլոր եղբայրներին, քույրերին, մորս, հորս ու բոլոր սիրելիներին, ես չէի պատկերացնի: Այսօր ես իրականացրի իմ ավագ եղբոր՝ Վահեի երազանքը՝ նրան նվիրելով իր երազանքի ավտոմեքենան: Թող յուրաքանչյուրը, ով կարդում է այս հրապարակումը, հասնի իր նպատակներին: Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչ մեր ձեռքերում է, կարեւորը՝ պետք է հավատալ լավին՝ անկախ ամեն ինչից ու երբեք չդավճանաել երազանքին»,-գրել է Գոհարը:
Դիտվել է 44364անգամ
Վերջին լուրեր