Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2021 : 09-23

Գեղարքունիքում վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են․ վիճակը ծայրահեղ ծանր է

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական տարածքում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

«Առավոտյան ժամը 8-ին վիրահատությունից հետո զինվորը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Զինծառայողի մոտ հաստ ու բարակ աղիքներ են վնասվել, բժիշկները հեռացրել են ձախ երիկամը»,- նշել է գնդապետ Օհանյանը:

Սահակ Օհանյանի հաղորդմամբ հրաձգության ժամանակ վիրավորում ստացած մյուս՝ պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Նավոյանի ու Յուրիկ Օհանյանի առողջական վիճակը լավ է։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

Դիտվել է 11584անգամ
Վերջին լուրեր