26 / Հուլիս / 2021 : 10-21

Ով է եղել Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորը․ Օգտատերերը քննադատում են շքեղ տորթը, հարսի կոշիկները եւ մյուս շքեղությունները (տեսանյութեր, լուսանկար)

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանի հարսանիքից կադրեր են տարածվել համացանցում:

Օգտատերերը քննադատում են շքեղ տորթը, հարսի կոշիկները եւ մյուս շքեղությունները:


Օգտատերերից մեկը նկատել է, որ հարսի կոշիկները միայն արժեն 775 եվրո:

Նշենք, որ Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորը եղել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարսանիքը տեղի է ունեցել «Փրայմ Հոլ» ռեստորանի շքեղ դահլիճում, հրավիրյալների թիվը հասել է մոտ 500-ի, նրանց մուտքը եղել է անձնագրերով:

Հայկ Սարգսյանի հարսնացուն գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը»,- գրում է News.am-ը։
Տեսանյութը ստորև։
Դիտվել է 71309անգամ
Վերջին լուրեր