Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Ապրիլ / 2020 : 16-46

Եթե Արսեն Բաբայանի անգլերենի իմացությունն այդքան է, խնդիր չկա. վարչապետի խոսնակ

«Հարկ չեմ համարում Արսեն Բաբայանին կամ որևիցե մեկին մեկնաբանելու: Եթե Արսեն Բաբայանի անգլերենի իմացությունն այդքան է, խնդիր չկա»,- ArmDaily.am-ի հետ զրուցյում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Նշենք, որ երեկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն անդրադարձել է վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձին և քննադատել վարչապետի թիմին՝ անշելով, որ անգլերենին լավ չեն տիրապետում:

«Առավոտից հույսով սպասում էի, որ վարչապետի թիմում կգտնվի գոնե մեկը, որը կհուշի, որ սգո կամ ցավակցական ուղերձներում celebrate (թարգ. տոնել) բառը տեղին չէ: Անգլերենում կան բազմաթիվ համարժեք բառեր, որոնք կարել էր օգտագործել այստեղ: Դիլետանտիզմն ու ոչ պրոֆեսիոնալիզմը պոզով-պոչով կենդանիներ չեն, դրանք հենց էս տեսքն ունեն»,-գրել էր նա:

Նշենք նաև, որ թեմային անդրադարձել էր նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը և նշել, որ անգլերենում “celebrate lives” կամ “celebrate the life” արտահայտությունն ունի մի իմաստ, որ թարգմանաբար կարելի է փոխադրել որպես «հարգանքի տուրք մատուցել» կամ «արժանին մատուցել» զոհվածի կամ հանգուցյալի հիշատակին` նրա կյանքը, կենսագրությունը կամ կյանքի հանգամանքը հիշելով կամ նշելով:

 

Դիտվել է 51133անգամ
Վերջին լուրեր