Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2021 : 12-38

Գեղարքունիքում ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել. Սահակ Օհանյան

Գեղարքունիքի սահմանին հուլիսի 23-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթասյանը գիտակցության է եկել,նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: «Լուրեր»-ին հայտնել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը: Հիմա արհեստական շնչառության սարքն անջատված է, տղան ինքնուրույն է շնչում և անգամ կարողացել է շփվել բժիշկների հետ:

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում,Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։
Դիտվել է 6986անգամ
Վերջին լուրեր