26 / Հուլիս / 2021 : 16-57

Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները. ՊՆ

Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները: Այս մասին 24News-ին հայտնում են պաշտպանության նախարարությունից:

Նշենք, որ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

Դիտվել է 18007անգամ
Վերջին լուրեր