Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Ապրիլ / 2020 : 17-56

 

Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է տարածել

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է տարածել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Պալատը անցած տարվա հոկտեմբերին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:

«Այս կարևոր օրը՝ Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների համակարգված բնաջնջումից 105 տարի անց, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրածների հիշատակին:

Անմեղ հայերի դեմ իրագործված բարբարոսության սարսափազդու գործողությունները մնում են որպես բիծ մարդկության պատմության մեջ և մեր ժամանակներում նման վայրագությունների նկատմամբ զգոն լինելու պատասխանատվության սոսկալի հիշեցում են:

Փաստերն անհերքելի են: Հայերի սերունդները դեռ պետք է պայքարեն նրանց դեմ, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունն ու ժխտել Հայոց ցեղասպանության փաստը:

Ահա թե ինչու, անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսը փորձեց ուղղել այդ ծանրագույն սխալը որպեսզի ամուր կանգնած լինի ազնվության կողմը և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը հավերժ դրոշմի Կոնգրեսի զեկույցներում:

Այս քայլով մենք ոգեկոչում ենք նրանց, որոնք ընդմիշտ լռեցվել են և վերահաստատում ենք նման հանցագործությունների մասին բարձրաձայնելու մեր հաստատակամությունը»,- գրված է հայտարարության

Դիտվել է 12301անգամ
Վերջին լուրեր