27 / Հուլիս / 2021 : 13-22

Ավստրիայի կանցլեր. «Աֆղանստանցի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է»

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ աֆղանստանցի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան: Գրում է Ermenihaber-ը։

Ըստ Սեբաստիան Կուրցի, եթե փախստականները չեն կարողանում վերադառնալ այն երկիր, որտեղից դուրս են եկել, ապա պետք է հնարավորություն ստեղծվի նրանց ապաստան տրամադրել նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներում:

Ավստրիայի կանցլերը Եվրամիությանը նախազգուշացրել է ներգաղթի նոր ալիքի մասին, որը կարող է լինել այն ժամանակ, երբ Աֆղանստանից դուրս բերվեն ԱՄՆ-ի զորքերը։

Ըստ «DW Turkish»-ի՝ Կուրցը «Bild» թերթին տված հարցազրույցում նշել է, որ «հարևան երկրների, Թուրքիայի կամ Աֆղանստանի անվտանգ տարածքները ճիշտ վայրեր են աֆղանստանցի փախստականների համար»:
Դիտվել է 8259անգամ
Վերջին լուրեր