Լուկաշենկոն Կորոնավիրուսն Աստծո պատիժն է համարել՝ բնության հանդեպ վատ վերաբերմունքի համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիան համարում է Աստծո պատիժը մարդկանց նկատմամբ, որոնք սխալ են վերաբերվում բնությանը,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Լուկաշենկոն այսօր համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է ծառատունկի և այնտեղ պատասխանել է լրագրողների հարցերին։
Լուկաշենկոն ընդգծել է, որ մարդիկ հոգատարությամբ չեն վերաբերվում բնությանն ու դրա համար էլ պատժվել են։
«Ես ժամանակին ասել եմ, որ նա (Աստված – խմբ) տեսավ, որ մենք վատ ենք վերաբերվում էկոլոգիային ու կենսակերպին, որը մեր դեպքում ոչ մի կերպ չի համապատասխանում այն պայմաններին, որ պետք է լինեն, և հարվածեց մեր գլխին», – ասել է Լուկաշենկոն։