28 / Հուլիս / 2021 : 11-46

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկն ընդունելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ընդունել է Ռուսաստանի առաջարկը Հայաստանի հետ սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ:

«Ընդունել ենք ռուսական կողմի նախաձեռնությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին 10:00-ից (Բաքվի ժամանակով) հրադադար հայտարարելու մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝տեղեկացնելով, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։


Դիտվել է 11327անգամ
Վերջին լուրեր