28 / Հուլիս / 2021 : 16-08

Պոլինեզիա Մակրոնի կատարած այցի լուսանկարները համացանցում մեմերի առիթ են դարձել (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օրերս այցելել է ֆրանսիական Պոլինեզիա՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածք։ Տեղի ավանդույթի համաձայն՝ Պոլինեզիայի բնակիչները Ֆրանսիայի նախագահին ծաղիկներից հյուսված պսակներ ու վզնոցներ են նվիրել։

Արդյունքում Մակրոնի պարանոցին պսակներն այնքան շատ են եղել, որ դրանք նույնիսկ փակել են նրա դեմքը։

Պոլինեզիայի բնակիչների հետ հանդիպումից արված լուսանկարները չեն վրիպել սոցցանցերի օգտատերերի աչքից և դրանք մեծ տարածում են գտել․ շատ օգտատերեր նրան համեմատել են մի շարք կերպարների և առարկաների հետ։
Դիտվել է 17795անգամ
Վերջին լուրեր