29 / Հուլիս / 2021 : 13-43

Ադրբեջանի հարձակումը հայկական հողը զավթելու ծրագրի մասն է. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները հայկական հողը զավթելու ծրագրի մի մասն է:


«Ադրբեջանի հարձակումը հայկական հողը զավթելու և Հայաստանի ժողովրդավարությունը քայքայելու ծրագրի մի մասն է։ Եթե շարունակենք անտեսել այս ագրեսիան, ապա Ադրբեջանն անդադար հարձակումների կգնա։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ներկայացրած օրինագծի փոփոխությունը ենթադրում է ադրբեջանական զինված ուժերի ֆինանսավորման դադարեցում»,-հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը:
Դիտվել է 8803անգամ
Վերջին լուրեր